Երբ կբացվի ՌԴ հյուպատոսությունը Սյունիքում

Ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար սահմանված կարգով և ՀՀ-ն սահմանված կարգով տվել է իր համաձայնությունը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակհայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ  Միրզոյանը։
Նա նշեց, որ այսօր Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու հետաքրքրություն ցուցաբերում են շատ երկրներ՝ Իրանն արդեն բացել է, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին: Այլ հետաքրքրվածներ ևս կան, սակայն Արարատ Միրզոյանը փակագծերը չբացեց:

Մանրամասները՝ տեսանյութում