Քանյե Ուեսթն այլևս միլիարդատեր չէ․ ինչ է պատահել

Քանյե Ուեսթն այլևս միլիարդատեր չէ․ ինչ է պատահել

Ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթը դադարել է միլիարդատեր լինել այն բանից հետո, երբ մի քանի ընկերություններ դադարեցրել են նրա հետ համագործակցությունը սոցիալական ցանցերում վիճահարույց գործողությունների և հրապարակումների պատճառով։ Այս մասին հայտնել է Forbes ամսագիրը։

Ուեսթի կարողությունն այժմ 400 միլիոն դոլար է՝ այս տարվա գարնան 2 միլիարդ դոլարի դիմաց: Երգչի բարեկեցությանը հիմնական վնասը հասցրել է գերմանական Adidas-ի հետ պայմանագրի խզումը (1,5 միլիարդ դոլար), որը վերջին տասնամյակում Yeezy հագուստի շարքը վերածել է բրենդի։