Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը և չի կալանավորել դաշնակցական Վելիխան Խլղաթյանին. փաստաբան

Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը և չի կալանավորել դաշնակցական Վելիխան Խլղաթյանին. փաստաբան

Դատարանը մերժել է դաշնակցական Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը:

«Դատավոր Ոսկանյանը րոպեներ առաջ Գյումրու հայտնի դեպքով մերժեց դաշնակցական Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:

Ինձ համար նիստը չափազանց դժվար էր հուզական առումով, քանի որ Վելիխանն իմ ուսանողն է, ով նաև պատերազմի մասնակից է։
Կեցցե՛ ԴԱՏԱՎՈՐԸ!!!