«Նիկոլ, դավաճան» վանկարկող ակցիայի մասնակիցներից 7-ին ոստիկանները բերման ենթարկեցին

«Նիկոլ, դավաճան» վանկարկող ակցիայի մասնակիցներից 7-ին ոստիկանները բերման ենթարկեցին

Այսօր «Երիտասարդի ձայնը» նախաձեռնութան անդամներն իրազեկման ակցիա էին իրականացնում Երևանում։ Քիչ առաջ ակցիայի մասնակիցները, վանկարկելով «Նիկոլ, դավաճան», փորձեցին փակել Թումանյան փողոցը, ինչից հետո ոստիկանները նրանց մի մասին բերման ենթարկեցին։

MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ Թումանյան փողոցից 7 անձ ՎԻՎ 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն։