Մի քանի օր դեռ անձրև կլինի․ եղանակն այս օրերին

Մի քանի օր դեռ անձրև կլինի․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07-12.04.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։

 

Երևան քաղաքի ապրիլի 8-ի   բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան      29.0°C (2013թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա            -1.9°C (1965թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       12.1°C