Բժիշկը զգուշացրել է կոնտակտային լինզաների պատճառով տեսողության կորստի վտանգի մասին

Բժիշկը զգուշացրել է կոնտակտային լինզաների պատճառով տեսողության կորստի վտանգի մասին

Փափուկ կոնտակտային ոսպնյակները (լինզաներ) կարող են առաջացնել վարակներ, տեսողության նվազում ու տեսողության կորուստ, եթե ճիշտ չօգտագործվեն: Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ակնաբույժ Տատյանա Շիլովան։

«Դա եղջերաթաղանթի մակերեսին դրված օտար մարմին է, որը շատ նուրբ է և հեշտությամբ վնասվում է։ Այս դեպքում միկրոտրավման բավական է, որպեսզի վարակիչները ներթափանցեն ներս և առաջացնեն լուրջ բորբոքում։ <...> Վարակիչ գործընթացը բավական արագ է տարածվում, և մարդը կարող է աչք կորցնել մեկ օրվա կամ նույնիսկ տասը ժամվա ընթացքում»,- պարզաբանել է ակնաբույժը։

Նրա խոսքով՝ ոսպնյակները կարող են նաև թունավոր կերատոպաթիայի առաջացման պատճառ դառնալ, ինչը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիայի նյութի կամ դրանց համար նախատեսված լուծույթների նկատմամբ։

Բժիշկն ընդգծել է, որ բացասական հետևանքների ռիսկերն առաջանում են, երբ մարդիկ օգտագործում են ժամկետանց ոսպնյակներ կամ շատ երկար չեն հանում դրանք։

Շիլովան նշել է, որ դրանցով մեջ քնելը բացարձակապես արգելված է։