Ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

Ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 31-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը․ հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։