Մենք չենք ասում, որ գովազդ պետք է չլինի․ փոխքաղաքապետ

«Մենք չենք ասում, որ գովազդ պետք է չլինի։ Շատ մեծ տեղ է բաց թողնված, քանի որ գովազդը պետք է առանձնանա, որ ամեն տնտեսվարող բավականաչափ ստեղծագործելու տեղ ունենա։ Այն մեծ վահանակները, որը մենք տարիներ շարունակ տեսել ենք, դրանք տեղադրվում են մայրուղիներում, ոչ թե նեղ քաղաքային փողոցներում։ Մեր մոտ մեծ վահանակների արգելքը բացարձակ է»,- ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ գովազդների բովանդակության մասին չափորոշիչները կսահմանվեն օրենքով։

«Գովազդների բովանդակության մասին չափորոշիչները մենք օրենքով կսահմանենք, եթե մեծ մաշտաբային խնդիր տեսնենք։ Անբարեխիղճ, հայհոյանք պարունակող կամ այլ բարոյականության նորմերը խախտող գովազդը արգելված է»,- շեշտեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում