Իսրայելը հայտարարել է Գազայի հյուսիսում խմբավորումների ենթակառուցվածքի վրա հարձակումների մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հյուսիսում խմբավորումների ենթակառուցվածքի վրա հարձակումների մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) իր Telegram ալիքում հայտնել է, որ տանկային գրոհ է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ նախապատրաստվելով «մարտական ​​գործողությունների հաջորդ փուլերին»։

«Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորված տանկային հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ նախապատրաստվելով մարտական ​​գործողությունների հաջորդ փուլերին... Գործողության ընթացքում զինվորները հայտնաբերել և հարվածներ են հասցրել բազմաթիվ ահաբեկիչների, ահաբեկիչների ենթակառուցվածքի և հակատանկային հրթիռների արձակման վայրերին և նախապատրաստել մարտի դաշտը»,- գրել է բանակը։

Զինվորներն այնուհետ լքել են տարածքը և վերադարձել Իսրայելի տարածք, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից: