ՀՀ Պրեմիեր լիգան կմեկնարկի հուլիսի 30-ին

ՀՀ Պրեմիեր լիգան կմեկնարկի հուլիսի 30-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 թվականների մրցաշրջանի վիճակահանությունը և որոշվել է առաջնության խաղացանկը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցափուլերի խաղացանկը։

Առաջնության անդրանիկ տուրը նշանակված է հուլիսի 30-31-ին։

Առաջին տուրի խաղերը՝

«Նոա» – «Ալաշկերտ»

«Լեռնային Արցախ» – «Վան»

ԲԿՄԱ – «Շիրակ»

«Ուրարտու» – «Արարատ-Արմենիա»

«Փյունիկ» – «Արարատ»