TotalEnergies-ը եւ ENI-ն խոշոր հանքավայր ենք հայտնաբերել Կիպրոսի ափերի մոտ

TotalEnergies-ը եւ ENI-ն խոշոր հանքավայր ենք հայտնաբերել Կիպրոսի ափերի մոտ

TotalEnergies եւ ENI էներգետիկ ընկերությունները Կիպրոսի օֆշորային 6-րդ բլոկում գտնվող Cronos-1 հորատանցքում զգալի խոշոր հանքավայր են հայտնաբերել, հայտնում է Reuters-ը։

«Cronos-1-ի այս հաջող հետախուզական հորատանցքը մեր հետախուզական ռազմավարության ազդեցության եւս մի ապացույց է, որի նպատակը ցածր տեխնիկական ծախսերով եւ ցածր ածխածնային արտանետումներով  ռեսուրսների հայտնաբերումն է՝ էներգետիկ անվտանգությանը, այդ թվում՝ Եվրոպայում գազի մատակարարման լրացուցիչ աղբյուրների ապահովմանը նպաստելու համար»,- ասել է TotalEnergies-ի՝ հետախուզման գծով ավագ փոխնախագահ Քեւին Մաքլաքլանը: