ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը Ռուսաստանի երկնքում խոցված անօդաչուների թիվը

Անցած գիշեր հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի և Կուրսկի շրջաններում ուկրաինական 23 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ 19-ը որսացել են Կուրսկի շրջանի, չորսը՝ Բելգորոդի շրջանի տարածքում։
Երեկ ուշ երեկոյան Բելգորոդի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ վիրավորվել են 16-ամյա երկու դեռահասներ։ Մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Վալույսկի շրջանի Բորկի գյուղում։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարքի ցած նետվելու հետևանքով տղաներից մեկը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխի մակերեսային վերք, ձեռքերի և ոտքերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, իսկ երկրորդը ստացել է միջին ծանրության բեկորային վնասվածքներ ուսին և ոտքին։ Տուժածներին շտապօգնության խումբը տեղափոխել է Վալույի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նրանց ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ օգնությունը։