Խաղաղությունը հենց այնպես չի լինում․ քաղաքապետը ամփոփեց տարին

Երևանի քաղաքապետարանում ավարտվեց այս տարվա վերջին գործակարգավարական նիստը, որն ամփոփեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին այս տարվա ընթացքում կատարված լայնածավալ աշխատանքների համար։

«Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա կապակցությամբ. ընտանիքներին առողջություն, ամենակարևորը՝ երկրին խաղաղություն, իսկ խաղաղությունը հենց այնպես չի լինում և ամեն մեկս մեր տեղում պետք է աշխատենք»,-ասաց քաղաքապետը։

Սարգսյանը հավելեց, որ կարևոր է ցանկացած պահի, երբ ինչ-որ բանի անհրաժեշտություն լինի, իրենք կարողանան արձագանքել, իսկ առկա խնդիրները համատեղ ուժերով կլուծեն։

Մանրամասները՝ տեսանյութում։