Բժիշկը զգուշացրել է որոշ մարդկանց համար շոկոլադի և թեյի վտանգավորության մասին

Բժիշկը զգուշացրել է որոշ մարդկանց համար շոկոլադի և թեյի վտանգավորության մասին

Սուրճը, թեյը, շոկոլադն ու սննդային որոշ սովորություններ կարող են այրոց առաջացնել։ Զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Լորեն Բլայխը։

Նրա խոսքերը մեջբերել է HuffPost-ը։

Բլայխը նշել է, որ այրոցն առաջանում է, երբ ստամոքսի և կերակրափողի միջև ընկած սփինտերը պատշաճ կերպով չի կծկվում, ինչը թույլ է տալիս ստամոքսի թթուն անարգել մտնել կերակրափող:

Գաստրոէնտերոլոգն ասել է, որ նման խանգարում առաջանում է աղեստամոքսային տրակտի որոշ հիվանդությունների դեպքում, սակայն կարող է ի հայտ գալ նաեւ որոշ առողջ մարդկանց մոտ, օրինակ՝ սուրճ կամ թեյ խմելուց հետո։ «Երբեմն կոֆեինը հանգեցնում է կերակրափողի ստորին սփինտերի մկանների թուլացմանը, ինչը թույլ է տալիս ստամոքսի ավելի շատ թթու ներթափանցել կերակրափող»,- զգուշացրել է Բլայխը:

Բլայխը շոկոլադը նշել է որպես այրոցի մեկ այլ անսպասելի պատճառ: Նրա խոսքով՝ այս դեսերտի տհաճ ազդեցությունը բացատրվում է կոֆեինի և թեոբրոմինի պարունակությամբ, որոնք կարող են նաև հանգստացնել կերակրափողի սֆինտերի մկանները։

Բացի այդ, ըստ մասնագետի, այրոց կարող է առաջանալ, եթե ուտում եք մարզվելուց առաջ, քնելուց քիչ առաջ կամ նախորդ կերակուրից երեք ժամ անց։