ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը՝ կապված մի շարք լրատվամիջոցների հրապարակումների հետ

ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը՝ կապված մի շարք լրատվամիջոցների հրապարակումների հետ.
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022) նստաշրջանի որոշումների կատարման և Բելառուսի Հանրապետության նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրին համապատասխան՝ երկու փաստաթուղթ՝ կապված Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ, մինչ այժմ մշակվում է։ Խոսքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծի և կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության մասին է` ի աջակցություն այս տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին: .
Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել նախագիծը քննարկումից։
Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու և այլ գործնական միջոցներ տրամադրելու մասին որոշման նախագծի վրա աշխատանքները շարունակվում են»,- հայտնում են կազմակերպությունից