Զգուշացում քաղաքացիներին. մինչև 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 17:55-ից մինչև նոյեմբերի 14-ը 12:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ջրամատակարարումը:
Նոյեմբերի 14-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Արեվաբույր, Ջրահովիտ, Մարմարաշեն գյուղերի, գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Նոյեմբերի 14-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 15-ը 10:00-ն կդադարեցվի Սիլիկյան Թաղ. 1-13 փող., Հաղթանակ 1, 4, 7, 9 փողոցների և Մերձավան գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: