Ընդդեմ արցախահայերի ցեղասպանության․ բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

ՄԱԿ ԱԽ-ից պահանջում ենք բացել միջանցքը, պահանջում ենք հումանիտար բեռները տեղափոխել Արցախ, ՄԱԿ-ից պահանջում ենք գրավոր պատասխանել մեր նամակներին և ներկայացնել և՛ իրավիճակը, և՛ իրենց գործողությունները: Այս մասին Երևանում ՄԱԿ գրասենյակի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարեց ցուցարարներից մեկը:

«Սպասում ենք, որ մեր ակցիային հասարակությունը ականջալուր կլինի ու կմիանա: Սա մեր գործն է, մեր ազդարարն է միջազգային հանրությանն ու հայ հանրությանը»,- հայտարարեց նա՝ նշելով, որ անցնում են գործողությունների: Այն է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքացիների կողմից ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բերված սննդամթերքով, կոնկրետ՝ ալյուրի պարկերով, փորձելով փակել միջազգային կառույցի դարպասները: 

Մանրամասները՝ տեսանյութում