6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, զոհերի մասին տեղեկություններ չկան: Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 14:03 UTC (Մոսկվայի ժամանակով 17:03-ին) Նիշինոմոտից 54 կիլոմետր հյուսիս-արևելք: Այս քաղաքն ունի մոտավորապես 14 հազար մարդ։ Երկրաբանական ծառայության սեյսմոլոգների տվյալներով՝ աղբյուրը գտնվել է 26 կիլոմետր խորության վրա։