Զոհված զինծառայողների ծնողները գիշերը լուսացրել են «Եռաբլուր»-ում

Զոհված զինծառայողների ծնողները գիշերը լուսացրել են «Եռաբլուր»-ում

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշերը լուսացրել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որ թույլ չտան Նիկոլ Փաշինյանին առավոտյան մտնել պանթեոն։

Ծնողները նշում են, որ Փաշինյանն իրավունք չունի ոտք դնել «Եռաբլուր»։ Նրանց խոսքով՝ Արցախը հանձնելուց հետո իրենք էլ չեն կարողանում նայել իրենց որդիների աչքերին։