Նազելիի չիրականացված երազանքը

Նազելիի չիրականացված երազանքը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն է, որը ջանք չի խնայում Փաշինյանի թիմում մնալու համար, անգամ ցածր կարգավիճակով: 

Փաշինյանի նոր օգնականը 

Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի օգնական: Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է երեկ:
Բաղդասարյանը հունվարի վերջին հրաժարական տվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, որում նշանակվել էր 2021 թվականի նոյեմբերին, նույն տարվա հոկտեմբերին վայր էր դրել Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը: 

Խաբնվածը 

Հունվարի վերջին՝ մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո, Նազելի Բաղդասարյանը Երևան էր եկել միանգամայն այլ սպասումներով: Նա առնվազն փոխնախարար նշանակվելու ցանկություն ուներ, թեև դեմ չէր լինի նշանակվել նաև ՄԻՊ-ի պաշտոնում:
Բայց՝ խոստումները դրժվեցին, սպասումները չարդարացան, իսկ Նազելի Բաղդասարյանը բռնապետության «սպասավոր» է լինելու՝ առայժմ վարչապետի օգնականի պաշտոնում:

Վահրամ Բագրատյան