Մեղուները կարող են սովորել տարբերակել զույգ եւ կենտ թվերը

Թվերի բաժանումը զույգի եւ կենտի ավելի շատ կապված է ոչ թե մաթեմատիկայի, այլ վերացական մտածելու ուղեղի կարողության հետ։ Ենթադրվում էր, որ միայն մարդը կարող է տիրապետել այս հմտությանը, քանի որ նրա գիտակցությունը բավականաչափ զարգացած է դրա համար: Ըստ Conversation-ի՝ կենսաբաններին հաջողվել է հերքել այս գաղափարը եւ մեղուներին սովորեցնել գտնել այն, ինչ փնտրում են:
Մեղրատու մեղուն ընտելացված միջատ է։ Նա ունի պարզ գործողություններ կատարելու ունակություն, ներառյալ մաթեմատիկական: Թվերը խմբերի բաժանել սովորեցնելու համար գիտնականներին անհրաժեշտ է եղել շաքարաջուր եւ քինին: Մեղուներին ցույց են տվել քարտեր, որոնցում պատկերված են եղել որոշակի թվով խորհրդանիշներ: Եթե մեղուն վայրէջք է կատարել զույգ թվի վրա, ապա այնտեղ քաղցր ջուր է եղել: Կենտի վրա՝ դառը քինին:
Երկրորդ խմբի միջատների մոտ գրգռիչները հակառակն են դասավորված եղել։ Հետաքրքիրն այն է, որ նրանք, որոնք շաքարը զույգ թվերի համար են ստացել, ընդհանուր առմամբ ավելի արագ են սովորել եւ 80 տոկոս դեպքերում ճիշտ ընտրություն են կատարել:
«Մեր արդյունքները ցույց տվեցին, որ մեղվի ուղեղը, որը 89 000 անգամ ավելի քիչ նեյրոններ է պարունակում քան մարդունը, ի վիճակի է բարդ վերացական խնդիր լուծել»,- ամփոփել են փորձի հեղինակները:
Պարզ չէ՝ մաթեմատիկան մարդկային մտքի ձեռքբերո՞ւմ է, թե՞ գոյություն ունի ինքնուրույն, եւ այն շատ ավելի հեշտ է օգտագործել, քան թվում էր նախկինում, գրում է Planet Today-ը։