Տեղի բնակիչները չեն տարհանվել․ բոլորն իրենց տանն են․ Ղուլունց

Տեղի բնակիչները չեն տարհանվել․ բոլորն իրենց տանն են․ Ղուլունց

Տեղում ամեն ինչ նորմալ է, կայուն վիճակ է, ոչ մի խնդիր չկա։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը երեկ  կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ 

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, ժամը 08-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն։ 

«Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի։ Երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա՝ 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր», - ասված է հաղորդագրության մեջ։

Ղուլունցը հայտնեց, որ գյուղի բնակիչները չեն տարհանվել։ «Բոլորն իրենց տանն են»։

Լիաննա Թորոսյան