Կառավարության անգործությունը, բացի ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավականի․ Մանե Թանդիլյան

Կառավարության անգործությունը, բացի ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավականի․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրել է․

«Ինչպես և կարելի էր կանխատեսել մեր հայտարարություններից՝ հանդիպման վայրը՝ դատարան։ Կառավարությանը բնորոշ վարքագիծը՝անգործությունը, բացի մեր ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավական գնահատականի։

Հայաստանը դառնալու՛ է իրավական երկիր, որտեղ օրենսդրական դրույթները կիրառվում են օրենքին համապատասխան, այլ ոչ թե՝ ըստ իշխանությունների քաղաքական նպատակահարմարության»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ «Ապրելու երկիր» կուսակցության անունից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարանին՝ ՀՀ կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: