Samsung-ը ներկայացրել է Galaxy Tab A9 և Galaxy Tab A9+ պլանշետները

Samsung-ը ներկայացրել է պլանշետների նոր ընտանիք, որը ներառում է Galaxy Tab A9 և Galaxy Tab A9+:
Galaxy Tab A9 և Galaxy Tab A9+ պլանշետները շուկա դուրս կգան 2023 թվականին: Դրանց արժեքը դեռևս չի հայտարարվել։
Galaxy Tab A9-ն ունի է 8,7 դյույմանոց էկրան (1340x800 պիքսել՝ 60 Հց պատկերի թարմացման արագությամբ), իսկ Galaxy Tab A9+-ը հագեցած է 11 դյույմանոց էկրանով (1920x1200 պիքսել՝ 90 Հց պատկերի թարմացման արագությամբ):
Երկու պլանշետներն էլ ստացել են չանվանված 8 միջուկանի պրոցեսոր՝ 4 կամ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Ունեն 64 կամ 128 ԳԲ ներքին հիշողության հետ։ Կարող են կրել MicroSD հիշողության քարտեր մինչև 1 ՏԲ:
Galaxy Tab A9-ն ունի 2 MP դիմային տեսախցիկ, իսկ Galaxy Tab A9+-ը՝ 5 MP։ Երկու պլանշետների հիմնական տեսախցիկը նույնն է և ունի 8 MP ոսպնյակ: Սարքերը աջակցում են 4G LTE (Galaxy Tab A9) և 5G (Galaxy Tab A9+) բջջային ցանցեր։ Galaxy Tab A9-ն ունի 5100 mAh մարտկոց, իսկ Galaxy Tab A9+-ը՝ 7040 mAh մարտկոց:
Երկու պլանշետներն էլ ունեն բրենդային պարագաներ՝ պատյաններ և ստեղնաշարեր, որոնք վաճառվում են առանձին: