Ամեն շաբաթ անցնում ենք 3800 կմ՝ հետևելու ՀՀ-Ադրբեջան սահմանի անվտանգային իրավիճակի զարգացմանը

Ամեն շաբաթ անցնում ենք 3800 կմ՝ հետևելու ՀՀ-Ադրբեջան սահմանի անվտանգային իրավիճակի զարգացմանը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը թվիթերյան միկրոբլոգում հայտարարություն է տարածել․

«Ամեն շաբաթ մեր պարեկները անցնում են շուրջ 3800 կմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք սահմանամերձ շրջաններում անվտանգային իրավիճակի զարգացմանը հետևելու համար։ Այդ թվում՝ Երասխ գյուղում, որտեղ դեպքից անմիջապես հետո Հայաստանում ԵՄ առաքելությունը հանդիպել է գործարանի սեփականատերերի հետ»։