Թութ «առողջության հատապտուղ». օգտակար հատկություններն ու բուժիչ ազդեցությունը

Թութ «առողջության հատապտուղ». օգտակար հատկություններն ու բուժիչ ազդեցությունը

Թութն ունի մեծ քանակությամբ վիտամիններ (A, B1-B6, B9, E, C, K) , միկրոտարրեր (մանգան, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն) և մակրոտարրեր (կալցիում, կալիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր)։ Այն պարունակում է նաև մեծ քանակությամբ կալիում, որի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել հիպոկալեմիայի, ուստի բժիշկները, կալիումի նյութափոխանակության խանգարումների դեպքում, թթի մզվածքներ են նշանակում։

Թթի օգտագործումը խորհուրդ է տրվում նաև սրտի (սրտամկանի դիստրոֆիա, տարբեր ծանրության արատներ) և երիկամների հետ կապված քրոնիկական այտուցներ ունեցող հիվանդներին։ Այն ունի միզամուղ և հակաբորբոքային ազդեցություն: Թթի կանոնավոր ընդունումը նվազեցնում է շնչահեղձությունը, սրտի ցավը և նորմալացնում դրա ռիթմը։ Անեմիայի և նյութափոխանակության խանգարումների դեպքում այն նույնպես բուժիչ նշանակություն ունի։

Թութը՝ թուրմի տեսքով, օգտագործվում է նաև ստոմատիտի, պարոդոնտի, խոցերի և կոկորդի հիվանդությունների ժամանակ բերանի խոռոչը ողողելու համար։ Ողողումը պետք է կատարվի օրական առնվազն 4 անգամ։ Նյարդային խանգարումների դեպքում, որոնք առաջանում են գերաշխատանքից և ուղեկցվում են անքնությամբ, խորհուրդ է տրվում պատրաստել թթի թուրմ։ Զանգվածը պետք է ձեռք բերի մածուցիկ կառուցվածք։

Խոհարարության մեջ թթի պտուղներն օգտագործում են ՝ աղանդերի, կարկանդակների, մուրաբաների, կոմպոտների, մարշմալոուի և այլ քաղցրավենիքների պատրաստման գործում, նաև որպես հումք ոգելից խմիչքների (գինի, օղի) համար։