Ի՞նչ վիճակ է ՀՀ սահմանամերձ համայնքներում 

Ի՞նչ վիճակ է ՀՀ սահմանամերձ համայնքներում 

Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են լուրեր, թե կրակ են բացել ՀՀ սահմանի տարբեր հատվածներում։ 

Լուրերի իսկությունը MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ։ 

Այսպես, Տավուշի մարզի Չինարի համայնքից մեզ վստահեցրին, որ խաղաղ վիճակ է, որևէ կրակոց չի եղել: «Դրանք սուտ բաներ են տարածում»,- վստահեցրեց համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը։ 

Գեղարքունիքի մարզի Նորաբակ բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը ևս նշեց, որ որևէ կրակոց չի եղել, ամեն ինչ խաղաղ է։ 

Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ:

Նարե Գնունի