Անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ․ Բլինքեն

Անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Լաչինով և Աղդամով Ղարաբաղ բեռների միաժամանակյա մատակարարմանը․

«ԱՄՆ-ն ողջունում է կարևոր մարդասիրական պաշարների առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ։ Մի մոտեցում, որը ես քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ։  Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները՝ հումանիտար մատակարարումների հոսքը մեծացնելու համար։ ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին խնդիրների լուծման և խաղաղության հասնելու համար»,- ընդգծել է նա։