Հայտնի է «5-րդ շարասյան» պարագլխի անունը

Հայտնի է «5-րդ շարասյան» պարագլխի անունը

«5-րդ շարասյան» պարագլխի անունն է Փաշինյան Նիկոլ։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ վարչության անդամ Գագիկ Մինասյանը:

«Խնդիրներն ու անհաջողությունները սկսել են մեզ հետապնդել 2018-ի գունավոր հեղափոխությունից հետո և դրանք շատ նման են այն խնդիրներին, որոնք առաջացել են գունավոր հեղափոխություն իրականացրած բոլոր երկրներում։

Այստեղ հիմնական շահառուները Ադրբեջանն ու Թուրքիան են։ Հենց թուրք-ադրբեջանական փողերով այս թուրք-ադրբեջանական գործակալների ոհմակը եկավ իշխանության։

Փաշինյանը բանակցությունները սկսեց իր սեփական նոր կետից, հրաժարվեց մադրիդյան սկզբունքներից և առաջարկեց մյունխենյան սկզբունքները, որտեղ ինքնորոշումն այլևս գերխնդիր չէր։

Փոխեց ՊԲ-ի բոլոր շրջանների ղեկավարներին, փոխեց սպառազինությունների թարմացման պլանը, դադարեց խոսել Ալիևի հետ միջնորդների միջոցով, սկսեց ուղիղ հաղորդակցվել:

2018-ին Հայաստանում իշխանության է եկել հենց 5-րդ շարասյունը, որը թուրք-ադրբեջանական փողերով եկավ ու զավթեց Հայաստանում իշխանությունը. այս 5-րդ շարասյան պարագլխի անունն էր Փաշինյան Նիկոլ»- նշել է Մինասյանը։