«Հիստերիկանում է»․ Մինասյանը պարզաբանեց՝ ինչու չեն գնում Փաշինյանի հետ հանդիպման
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ ճեխազրույցների ժամին անդրադարձավ ՔՊ-ի մեղադրանքներին, թե ընդդիմությունը «պատասխանատվությունից փախչում է» և չի հանդիպում Փաշինյանին՝ հասկանալու, թե ինչ է վերջինս բանակցվում։
Պատգամավորը նախ հարց հնչեցրեց, թե ի՞նչ է նշանակում նստել ու ինչ-որ բան քննարկել, ինչո՞ւ դա պետք է լինի ինչ-որ փակ սենյակում, սուրճի բաժակի շուրջ։
«Մենք առաջարկել ենք օրինաչափ ձևաչափ՝ ԱԺ նիստ։ Իրենք ոչ մի անկեղծ ցանկություն չունեն, ամեն անգամ փորձում են խաբել։ Ամեն քննարկում իրենք փորձում են վերածել այլանդակ ձևակերպումների։ Հիշո՞ւմ եք, որ վերջին փակ քննարկման ժամանակ ՔՊ-ն ներկայացնող անձինք ինչ բառերով էին խոսում։ Մենք հստակ հարցերի պատասխաններ էինք ուզում ստանալ, իսկ իրենք որևէ մտահոգ, սրտացավ պատասխան չտվեցին»,- նկատեց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ կարելի է օգտվել կառավարության հետ հարցուպատասխան ձևաչափից, Արծվիկ Մինասյանն արձագանքեց՝ հնչած հարցերին, ըստ էության, պատասխան չի տրվում։
«Հերթական հիստերիան է, պետական գաղտնիք էլ է բացում։ Ինքը պետք է հասկանա, որ այդ ձևաչափում պետք է պատասխան տա, այլ ոչ թե հիստերիկանա ու նախկիններին սկսի մեղադրել»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։