«Comedy Club»-ը չի փակվում․ Խարլամովն ու Վոլյան տեսաուղերձ են հղել (տեսանյութ)

«Comedy Club»-ը չի փակվում․ Խարլամովն ու Վոլյան տեսաուղերձ են հղել:
Հաղորդման կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովը հայտնել է, որ «Comedy Club» նախագիծը փակելու պլաններ չկան։
Խարլամովը սեպտեմբերի 21-ին տեսաուղերձ է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում։
«Ես՝ Գարիկ Խարլամովս, ուզում եմ դիմել «Comedy Club»-ի բոլոր երկրպագուներին, քանի որ վերջին շրջանում մեր շոուի շուրջ շատ խոսակցություններ ու շահարկումներ են հայտնվել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Comedy Club-ը չի փակվել ու փակելու որևէ ծրագիր չկա։
Նրա խոսքով՝ շոուն սպասում է վերաբեռնման՝ նախագծի մշակման նոր փուլի համար։
Սեպտեմբերի 19-ին հաղորդվել էր, որ Comedy Club շոուն փակվում է, և որ վերջին էպիզոդը կցուցադրվի սեպտեմբերի 20-ին ТНТ ալիքով։
Պաշտոնական հաղորդագրությունը մեջբերել էր Գարիկ Խարլամովի խոսքերը․ «Մենք հաստատում ենք, որ Comedy Club-ը փակվում է»։
Մինչ այս ТНТ-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին ակնարկել էր շոուի հնարավոր վերսկսման մասին։