Տուգանվել են «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերությունները

Տուգանվել են «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերությունները

ՄՊՀ-ն տուգանել է «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ին և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ին բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար: Տեղեկությունը հրապարակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։

Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։