Հռիփսիմե Խուրշուդյանը` ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հռիփսիմե Խուրշուդյանը` ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Երևանում անցկացնվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր նվաճեց ևս մեկ մեդալ:

Կանանց 87 կգ քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր: Նա վաստակեց նաև բրոնզե երկու փոքր մեդալներ:

Մեր մյուս մասնակիցը` Մարգարիտա Առաքելյանը, 196 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում չեմպիոն ճանաչվեց նորվեգացի Էյլա Սոլֆրիդ Կոանդան, որը ցույց տվեց ֆանտաստիկ արդյունք` 272 կգ: