Ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել (տեսանյութ)

Ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել (տեսանյութ)

Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել։ 

Նա 9։0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովին։

Առաջնությունն անց է կացվում Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8։0 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջիովանի Ալեսիոյին։

1/8 եզրափակչում նա 10։0 հաշվով պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցչին։

Քառորդ եզրափակչում  վրացի ըմբիշի հետ գոտեմարտն ավարտել էր 3։3 հաշվով։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը 6։15 հաշվով պարտվել էր չեզոք դրոշի ներքո հանդես եկող Դմիտրի Ադամովին ու պայքարել բրոնզի համար։

Տեսանյութն այստեղ։