Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին վերընտրվել է Եգիպտոսի նախագահի պաշտոնում

Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին վերընտրվել է Եգիպտոսի նախագահի պաշտոնում

Դեկտեմբերի 10-12-ին կայացած ընտրություններում հաղթել է Եգիպտոսի ներկայիս ղեկավար Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին։

Նա առաջիկա վեց տարում կրկին կղեկավարի արաբական երկիրը։ Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները։ 

Եգիպտոսից դուրս և ներսում ընդհանուր ընտրողների 89,6 %-ը քվեարկել է Սիսիի օգտին։ Բադավին հավելել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 67 միլիոն քաղաքացիների գրեթե 70%-ը։