Ռոնալդուն կմասնակցի «Ռայո Վալյեկանոյի» դեմ ընկերական խաղին

Ռոնալդուն կմասնակցի «Ռայո Վալյեկանոյի» դեմ ընկերական խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի «Ռայո Վալյեկանոյի» դեմ ընկերական խաղին։ Այս տեղեկությունը հաստատել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

«Վաղը նա թիմի կազմում կլինի։ Տեսնենք՝ որքան կկարողանա խաղալ։ Նրանք, ովքեր «Ատլետիկոյի» խաղին սկզբից մասնակցել են, վաղը չեն խաղա։ Դրա համար էլ այլ մեկնարկային կազմ կունենանք։ Բայց նրանք, ովքեր փոխարինման էին դուրս եկել, վաղը կարող են առաջին րոպեներից խաղալ»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։