Մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության գլուխ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հատուկ անդրադարձ կատարեց հայ-ռուսական հարաբերություններին։
Նրա խոսքով՝ այդ հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում։
«Մենք իսկապես ՌԴ հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ չենք արել, չկա մի կետ, որ մենք մեր պարտականությունները չենք կատարել, ինչը, ցավոք, հակառակ կողմի մասին չենք կարող չասել»,- նշեց նա։
Միևնույն ժամանակ նա ասաց, որ «մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ, քանի որ գնահատում ենք այն դրականը, որ եղել է ու կա մեր հարաբերություններում»։
Մանրամասները՝ տեսանյութում։