Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

«Ազիմուտ» ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում՝ անսարքության ահազանգից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Աղբյուրի փոխանցմամբ, կիրակի օրը Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող Azimuth Airlines-ի ինքնաթիռում անսարքության ահազանգ է հնչել:
«Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Պուլկովո» օդանավակայանում»,- ասել է գործակալության աղբյուրը։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world