Ադրբեջանում սահմանափակումներ են մտցվում օկուպացված հայկական Շուշիի անվան օգտագործման վրա

Ադրբեջանում սահմանափակումներ են մտցվում օկուպացված հայկական Շուշի քաղաքի անվան օգտագործման վրա:
Նախագծի համաձայն՝ Շուշի անվանման իրավաբանական անձանց, այդ թվում՝ ԶԼՄ-ների, մրցանակների, տեղական, հանրապետական կամ միջազգային միջոցառումների՝ մրցույթների, համերգների, փառատոնների, ցուցահանդեսների, գիտաժողովների, սեմինարների անվանումներում կոմերցիոն եւ գովազդային նպատակներով, ապրանքային նշաններում եւ աշխարհագրական նշումներում թույլատրվում է միայն գործադիր իշխանության համապատասխան մարմնի համաձայնությամբ։