ՈՒԵՖԱ-ն արգելել է խաղերի անցկացումը Մերձդնեստրում

Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՈՒԵՖԱ-ն հերթական որոշումն է կայացրել:
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել, ըստ որի ժամանակավորապես արգելվելու է կառույցի շրջանակներում մրցաշարերի անցկացումը Մերձդնեստրի տարածաշրջանում:
Այս որոշումով պայմանավորված՝ Տրիասպոլի «Շերիֆը» չի կարող հանդիպում անցկացնել իր մարզադաշտում: Թիմը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը և մեկնարկելու է որակավորման 1-ին փուլից: Բոսնիական «Զրինսկիի» դեմ առաջին խաղը «Շերիֆը» կանցկացնի հյուրի կարգավիճակում, իսկ պատասխան խաղը՝ տանտիրոջ: Սակայն տնային հանդիպումն անցկացնելու համար պետք է առաջարկի այլընտրանքային մարզադաշտ, որը կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի կանոնակարգերին: