Նախագահի հետ եկել եմ, նախագահի հետ էլ գնում եմ․ Արցախի ֆիննախարար

Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը երեկ իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
MediaHub-ը Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նման որոշման պատճառը նոր ձևավորվող կառավարությունն է՝ նոր պետնախարարի գլխավորությամբ, որի հետ աշխատել չի ցանկացել, վերջինս պատասխանեց․
«Ոչ, նման հարց չկա, պարզապես նախագահի հետ եկել եմ, նախագահի հետ էլ գնում եմ»,-ասաց նա՝ նկատի ունենալով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Հարցին՝ կառուցվածքային փոփոխություններ շատ կլինե՞ն Արցախի կառավարությունում, Բաղդասարյանը պատասխանեց, որ ոչինչ ասել չի կարող։
«Ամեն դեպքում, Արցախում վիճակը շատ ծանր է»,-նշեց նա։
Լիաննա Թորոսյան