120 հազար քրիստոնյա սպասում է, որ հայ ազգն իրեն ուժ տա՝ այս վիճակից դուրս գալու. արցախցի

120 հազար քրիստոնյա սպասում է, որ հայ ազգն իրեն ուժ տա՝ այս վիճակից դուրս գալու. արցախցի

Հայ ազգը գաղափարախոսություն չունի, հելեք տներից։ Այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ անցկացվող ակցիայի ընթացքում հայտարարեց արցախցիներից մեկը, որը նաև զոհված զինծառայողի հորեղբայր է։

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը կբացվի, եթե հայ ազգը միասնական լինի, ոտքի կանգնի։

«Ցեղասպանությունն էլ ա սենց եղել։ Հայ ազգ, դո՛ւրս արի տնից, գործը թո՛ղ, արի պայքարելու։ Հիմա հայ ազգը գաղափարախոսություն չունի։ 1915-ին էլ ա տենց եղել»,- նշեց քաղաքացին։

Նա նկատեց՝ միշտ եղել է պայքարի հրապարակում, բայց «փնթի բաներ» չի սիրում։

«Իմ բողոքն իմ սրտի մեջ է։ Կյանքի ճանապարհը պետք է բացել։ Սադրիչներ կան։ 120 հազար քրիստոնյա սպասում է, որ հայ ազգն իրեն ուժ տա՝ էս վիճակից դուրս գալու»,- նշեց նա։