Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Սիսիան քաղաքի Կոմիտաս, Սպանդարյան, Հ.Որոտնեցու, Գայի Թաղ., Սյունիքի, Պ.Սեվակ փողոցների, Ույծ գյուղի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 12:45-15:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Յոլյան փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: