64-ամյա մոսկվացին իր վրա եռացող ջուր է լցրել ու վեց օր հրաժարվել հոսպիտալացումից․ մահացել է

Մոսկվայի հյուսիս-արևելյան շրջանի բնակիչն իր վրա է լցրել եռման ջուր ու 6 օր հրաժարվել հոսպիտալացումից։ Այս մասին հայտնել է Shot տելեգրամյան ալիքը։
Ֆեդոսկինսկայա փողոցի բնակարաններից մեկում 64-ամյա տղամարդը ընթրիքի պատրաստման ժամանակ իր վրա եռման ջուր է լցրել։ Նրա հետ ապրող կինը մի քանի օր խնդրել է դիմել բժիշկներին, սակայն քաղաքացին հրաժարվել է։
Որոշ ժամանակ անց նա վատացել է։ Կինը շտապօգնություն է կանչել, իսկ տղամարդը երրորդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Ինոզեմցեւի անվան թիվ 36 հիվանդանոց։ Բժիշկները պայքարել են մոսկվացու կյանքի համար, սակայն չեն կարողացել փրկել նրան։