Ռոնալդուի կինը հայտնել է, թե երբ է Կրիշտիանուն ավարտելու ֆուտբոլային կարիերան

Ռոնալդուի կինը հայտնել է, թե երբ է Կրիշտիանուն ավարտելու ֆուտբոլային կարիերան

Պորտուգակիայի հավաքականի և «Ալ Նասսրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, կիսվել է տեղեկություններով, թե երբ է ամուսինը պլանավորում ավարտել ֆուտբոլային կարիերան։ Նա ասել է, որ դա կարող է տեղի ունենալ մեկ կամ երկու տարուց:

«Եվս մեկ տարի, և հետո ամեն ինչ կավարտվի: Գուցե երկուսը: Չգիտեմ»,- ասել է Ջորջինան՝ չկասկածելով, որ իրեն նկարահանում են։

Պորտուգալացի հարձակվողի ընկերուհին Փարիզի Նորաձևության շաբաթին կրել է CR7 հագուստը։

«Իմ կյանքի սիրո համար»,- մակրագրել է Ռոնալդուն զգեստի վրա։

Տեսանյութն այստեղ

Ռոնալդուն, ով ներկայումս 39 տարեկան է, ցուցադրել է տպավորիչ արդյունքներ 2023/24 մրցաշրջանում իր ակումբի՝ «Ալ Նասսրի» կազմում անցկացրած 29 խաղում՝ խփելով 28 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Հարկ է նշել, որ «Ալ Նասսրը» լավ է հանդես գալիս AFC Չեմպիոնների լիգայում, որտեղ նրանք արդեն հասել են քառորդ եզրափակիչ, որտեղ հաջորդ փուլում կպայքարեն արաբական «Ալ Այն» ակումբի դէմ: Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիայի Պրոֆլիգայում Ռոնալդուն և իր թիմը 22 տուրից հետո երկրորդ տեղում են՝ առաջատար «Ալ Հիլալից» հետ մնալով 9 միավորով: