Նարեկ Մանթաշյանին հրավիրել են քննչական կոմիտե ու նոր մեղադրանք առաջադրել

Նարեկ Մանթաշյանին հրավիրել են քննչական կոմիտե ու նոր մեղադրանք առաջադրել

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ հրավիրված էի Քննչական կոմիտեի կենտրոն բաժին, քննիչը ծանոթացրեց, որ ինձ առաջադրվում է նոր մեղադրանք՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով( քր. օր. 489 հոդված): Հայտարարվեց նախաքննության ավարտ, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք, գործը կուղարկվի դատարան:

Մեղադրանքի զավեշտն այն է, որ, ըստ գլխավոր դատախազության, ես ցանկացել եմ պլաստմասե շշով հարվածել վկային և նրա հասցեին հնչեցրել եմ ծայրահեղ ծանր վիրավորանք պարունակող հայոյանք: Վկան, ինչպես միշտ, ոստիկան է, Էրեբունու բաժնի պետի տեղակալ:

Հիմա, ինչպես ասում է Ալեքսանդր Կոչուբաևը,  «Bнимание, вопрос»՝ ո՞վ և ինչպե՞ս գնահատեց իմ ցանկությունը, կամ եթե ցանկանում էի խփել, ինչու՞ չեմ խփել, ո՞վ կամ ի՞նչն է խոչընդոտել, որ իրականացնեմ ցանկությունս։ Սրանք հարցեր են, որ կպարզվեն դատարանում...

Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել...»։