Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. մենք ոչինչ ոչ մեկի չունենք տալու

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. մենք ոչինչ ոչ մեկի չունենք տալու

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում դա մեզ համար անընդունելի եղել է և անընդունելի կմնա ընդմիշտ։ Այս մասին հայտարարություն է տարածել Տիգրան Արզաքանցյանի գլխվորած նորաստեղծ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայ ժողովուրդի պայքարն ու դարերի պատմությունը վկա, մենք ոչինչ ոչ մեկի չունենք տալու, մենք միայն վերցնելու բան ունենք և այդ ուղղությամբ միայն պետք է քայլեր ձեռնարկենք։ Սակայն ինչպես տեսնում ենք օրվա իշխանությունը նպատակադրվել է վերացնել ՀԱԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽԸ քարտեզի վրայից, ջնջել հայի պատմությունն ու հասցնել այս ժողովրդին կործանման՝ իրագործելով թուրքի դարավոր երազանքը։

Արտաքին քաղաքականությունը շարունակում  է թրքամետության հերթական դրսևորումները, ներքին քաղաքական կյանքում անհասկանալի ալեկոծումներ են, երկրի տնտեսությունը օր-օրի գահավիժում է, արտագաղթի թվերը շարունակում են մտահոգիչ մնալ։

Միակ լուծումը, որ հայ ժողովուրդն օր առաջ պետք է իր կամքը ցույց տա։

Ուրիշ ելք չկա, փրկությունը սա է, մենք պետք է ձևավորենք անցումային ազգային իշխանություն, որն արդեն Արցախի լուծման հարցը կտանի միջազգային իրավունքին համահունչ։