Ո՞ւմ է հակացուցված մաղադանոսը

Մաղադանոսը լայն տարածում ունի տարբեր ազգերի խոհանոցներում: Բացի այդ, այն նաև օգտագործվում է որպես բուժիչ միջոց միզասեռական համակարգի բորբոքման դեմ, ունի նաև ցավազրկող հատկություն:
Դրանում առկա երկաթի, B վիտամինների խմբի, կալցիումի, մագնեզիումի շնորհիվ մաղադանոսը բուժում է միզապարկի բորբոքումը, լյարդի և լեղապարկի հիվանդությունները, բարելավում տեսողությունը, ամրապնդում անոթների պատերը:
Այն հատկապես հայտնի է որպես հոդերն ամրապնդող միջոց:
Մաղադանոսն ընդունակ է լյարդն ու աղիները պաշտպանել քաղցկեղի տարբեր տեսակներից։
Բանն այն է, մաղադանոսի մեջ պարունակվում է հակաքաղցկեղային հատկություններով օժտված միրիստիցին բաղադրիչը։
Բացի դրանից, այս խոտաբույսը գլխուղեղը պաշտպանում է ուռուցքային նորագոյացությունների ձևավորվելուց ու զարգանալուց։
Մաղադանոսը խթանում է մարսողությունը, օգնում է ազատվել գազերի կուտակումից՝ դրանով իսկ կանխելով ստամոքսի փքվածության զգացողությունը։
Սակայն մաղադանոսը կարող է նաև ալերգիա առաջացնել՝ դրանում առկա եթերայուղերի պատճառով, ուստի բժիշկները խորհուրդ չեն տալիս այն օգտագործել հղիության ժամանակ:
Բացի այդ, օրգանիզմին օգտակար չի լինի էկոլոգիապես վատ պայմաններում աճեցված մաղադանոսը: