Վերաքննիչ դատարանը Վերմիշյանին պաշտոնից ազատելու կառավարության որոշումը անվավեր ճանաչեց

Վերաքննիչ դատարանը Վերմիշյանին պաշտոնից ազատելու կառավարության որոշումը անվավեր ճանաչեց

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել է․

«ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու ՀՀ կառավարության որոշումը ճանաչեց անվավեր և պարտավորեցրեց կառավարությանը վճարել փոխհատուցում»:

Փաստաբանը նշել է, որ մանրամասները կներկայացնի մոտ օրերս՝ մամուլի ասուլիսի ընթացքում: