Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Գերմանիային

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Գերմանիային

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:

Ինչպես փոխանցում են ֆեդերացիայից, երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 30-101 հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը գերմանցի Լինա Սոնտագն էր՝ վաստակած 39 միավորով:

Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին, իսկ երկրորդ խաղում պարտվել էր Իսրայելի հավաքականին: